29 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտից բերման է ենթարկվել 7 անձ․ ՆԳՆ

ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտից բերման է ենթարկվել 7 անձ․ ՆԳՆ

 Լուսանկարը՝ azatutyun.am-ի

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է․ ABC Media-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիա է անցկացվում Իրանի դեսպանատան առաջ. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ։

 

Ռազմագերիներ