
Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի նորակառույցներից մեկում. տարհանել են 15 քաղաքացու
Այսօր առավոտյան Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող շենքում․ հայտնում է shamshyan. com-ը։
«Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ»,- գրում է կայքը։


