29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես ու Վիգենը վերածնվել ենք և իրավունք ունենք տոնելու. Լինդա Էուլջեքչյան

Ես ու Վիգենը վերածնվել ենք և իրավունք ունենք տոնելու. Լինդա Էուլջեքչյան

Բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն. Instagram-ում գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանն ու նոր լուսանկար հրապարակել։

«Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են տոնում։ Այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։

Ես երջանիկ եմ և նաև հույս ունեմ, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։ Հույս ունեմ, որ ձեր կոշտ խոսքերը չեն ազդի Վիգենի վրա, որովհետև նա տեսնում ու կարդում է դրանք, իսկ ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի՝ աշխարհի  սիրով շրջապատված»,- գրել է Լինդան։

Երեկ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ Վիգենն ու Լինդան ժամանցի վայրում են եղել, որտեղից Լինդան լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։

«Մենք տոնում ենք հանրային վայրում։ Եթե ես չցանկանամ հրապարակել, դա ուրիշ ինչ-որ մեկը կանի։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և շնորհակալ եմ բանտարկյալների համար արած աշխատանքի համար», – գրել է նա։

 

Ռազմագերիներ