
Համացանցում է հայտնվել ԵՄ առաջնորդների, Զելենսկիի և Թրամփի հեռախոսազրույցի տեսագրությունը
Համացանցում է հայտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի տեսագրությունը։ Մակարոնը նախ ներողություն է խնդրում Թրամփից` վաղ առավոտյան զանգահարելու համար, ապա տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահը կողմ է ՌԴ-ի հետ 30-օրյա հրադադարին։ Հետո Թրամփին առաջարկում է հեռախոսազրույցը շարունակել 2 րոպե անց, որպեսզի դրան միանան նաև Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Բրիտանիայի վարչապետ Քիր Աթարմերը։
Զրույցի ընթացքում Զելենսկին տեղեկացնում է, որ պատրաստ են առանց նախապայմանների 30-օրյա հրադադարին և առաջարկում էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել` հրաժարվելու դեպքում։ Թրամփն ասում է, որ իր կարծիքով ռուսական կողմը չի հրաժարվի։
Նշվում է, որ տեսաձայնագրությունն արվել է 2025-ի մայիսին։


