
Եթե Եռաբլուր գնացող ծնողից էլ պետք է գումար վերցնեմ, էլ ինչո՞ւ եմ ապրում. որդիներին կորցրած մոր պատմությունը
Այսօր Էջմիածնից տաքսի պատվիրեցի, որ գնամ Եռաբլուր․ Facebook-ի իր էջում գրել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ երկու որդի կորցրած Ալլա Աբրահամյանը։
«Վարորդը ջահել՝ 30-ին մոտ, տղա էր։ Ասաց՝ խնդրո՛ւմ եմ, չեղարկեք պատվերը․ եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պետք է գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ի՞նչ անեմ։ Ես մնացի զարմացած։
Գումարի չափը քիչ չէր՝ 4100 դրամ․ ինչքան արեցի, չվերցրեց գումարը։ Եռաբլուրից տուն գնալլիս պատվիրեցի նորից, եկավ մի պապիկ, հասցրեց տուն, գումարը չվերցրեց։ Ասաց՝ բալե՛ս, քո բալեքն ու մնացած տղեքն ամեն ինչի համար թանկ գին են վճարել։
Նայում եմ այսօրվա մարդկանցարարքը ու Արման տականքի արարքը։
Հուսանք հայի տեսակը դեռ կպահպանվի»,- նշել է նա։


