29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավան-Կապան, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ռազմագերիներ