22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Գրենլանդիայի պատճառով 10% մաքսատուրք է սահմանել եվրոպական 8 պետության համար

Թրամփը Գրենլանդիայի պատճառով 10% մաքսատուրք է սահմանել եվրոպական 8 պետության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից կգանձվի 10% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար․ այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։

Նրա խոսքով՝ հունիսի 1-ից սկսած մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%, և եվրոպական պետությունները ստիպված կլինեն վճարել մինչև Գրենլանդիայի գնման գործարքի կնքումը։

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Միացյալ Նահանգները «տարիներ շարունակ սուբսիդավորել է Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ երկրների»՝ նրանցից որևէ մաքսատուրք չգանձելով։

«Հիմա Դանիային նույն ձևով պատասխանելու ժամանակն է։ Համաշխարհային խաղաղությունը վտանգված է․ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են Գրենլանդիան, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ», – գրել է նա։

Ռազմագերիներ