23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել հյուսիսային շրջանների ռազմավարական օբյեկտների նկատմամբ

Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել հյուսիսային շրջանների ռազմավարական օբյեկտների նկատմամբ

Սիրիայի կառավարական ուժերը երեկ շարունակել են առաջխաղացումը քրդերի կողմից վերահսկվող հյուսիսային շրջաններում՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին դադարեցնելու գրոհները․ գրում է Reuters-ը։

Պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ բանակը գրավել է Թաբքա, Մասկանա և Դեյր Հաֆիր քաղաքները, նաև վերահսկաղություն հաստատել Թաբքային հարակից 2 ամբարտակի նկատմամբ։

Սիրիայի քրդական իշխանությունը չի ընդունել քաղաքի և ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողության կորուստը, և պարզ չէ, թե արդյոք մարտերը դեռ շարունակվո՞ւմ են։

Ռազմագերիներ