
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ. Reuters
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի մոտ 500 աշխատակից․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։
Պաշտոնյան Reuters-ին նաև հայտնել է, որ ամենաուժեղ բախումներից և մահացությունների ամենամեծ թվից մի քանիսը տեղի են ունեցել Իրանի հյուսիսարևմյան շրջաններում, որտեղ մեծ է քրդական բնակչության թիվը։
«Վերջնական զոհերի թվի կտրուկ փոփոխություն չի սպասվում»,- եզրափակել է պաշտոնյան՝ հավելելով, որ «Իսրայելը և արտասահմանում գտնվող զինված խմբավորումները» աջակցել և հագեցրել են փողոց դուրս եկողներին։


