
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի․ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
43-ամյա մասնագետը նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։
Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։
Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։


