
Սոցիալի՞ստ, թե՞ ծայրահեղ աջակողմյան առաջնորդ․ 50 տարի անց Պորտուգալիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Սոցիալիստ Անտոնիո Խոսե Սեգուրոն հաղթել է Պորտուգալիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում․ գրում է Reuters գործակալությունը։
Ընտրողների ձայների քանակով Սեգուրոյին հաջորդել է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան։
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա փետրվարի 8-ին։
Նշվում է, որ Պորտուգալիայի ֆաշիստական դիկտատուրան տապալելուց ի վեր անցած 5 տասնամյակների ընթացքում միայն մեկ անգամ՝ 1986 թվականին է անցկացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։


