22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել

Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել․ գրում է Reuters գործակալությունը։

Ոսկու շուկայական գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4,666.11 դոլարի, իսկ արծաթի գինն աճել է 3.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 93.15 դոլարի։

Նշվում է, որ թանկարժեք մետաղներն է՛լ ավելի են սկսել հետաքրքրել ներդրողներին այն բանից հետո, երբ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ։

Ռազմագերիներ