
Բանակից ազատվելու համար տղաներն օտարերկրյա բուհեր են մեկնում սովորելու, հետո այլ հիմքով չեն ծառայում․ Հայկ Սարգսյան
2004-2023 թվականներին օտարերկրյա բուհեր գործուղվել է 2265 տղա ուսանող և ընդամենը 1191 աղջիկ ուսանող։ Տղաները գնում են հիմնականում բանակից խուսափելու համար։ Եվ այդ 4 տարիների ընթացքում շատերը ձեռք են բերում բանակից ազատվելու հիմք․ այսօր ԱԺ նիստում ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Կարծում եմ՝ մենք պետք է գանք այն մտքին, որ այդ ուսանողներին տանենք կարճաժամկետ ծառայության՝ որոշակի գումարի դիմաց։ Դրանից հետո նոր գործուղենք բուհեր, որպեսզի նրանք այդ 4 տարիների ընթացքում ձեռք չբերեն ազատման այլ հիմք՝ այդպիսով այդ 4 տարիներն օգտագործելով բանակից խուսափելու համար»,- ասաց նա։


