
Մոզամբիկի առաջնորդը չեղարկել է Դավոս այցը՝ ջրհեղեղների հետևանքով 100-ից ավելի մարդկանց մահվան պատճառով
Մոզամբիկի նախագահ Դանիել Չապոն չեղյալ է հայտարարել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը։ Պատճառը հարավաֆրիկյան երկրում տեղի ունեցած ջրհեղեղներն են, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են․ գրել է Bloomberg-ը։
Ըստ Աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ազգային ինստիտուտի՝ մոտ կես միլիոն մոզամբիկցիներ տուժել են անցյալ ամիս սկսված հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղներից։ Հայտնի է եղանակային պայմանների հետ կապված 105 մահվան դեպքի մասին։
Մոզամբիկի օդերևութաբանական ծառայությունը տուժած տարածքներում հորդառատ անձրևների նոր նախազգուշացում է տվել։


