22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չգիտենք՝  «Զանգեզուրն» ինչ է, «միջանցքն» ինչ է, ՀՀ տարածքով միայն TRIPP-ն է անցնելու․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ կետերով

Մենք չգիտենք՝  «Զանգեզուրն» ինչ է, «միջանցքն» ինչ է, ՀՀ տարածքով միայն TRIPP-ն է անցնելու․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցող Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում խոսել  է հայ–թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների և TRIPP-ի ճանապարհի մասին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Թուրքիան վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան չասեմ, ժամանակը կգա՝ կասենք:
  • Հայաստան-Թուրքիա գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, հետո հայտարարել, չեմ ուզում գործընթացին վնասել։
  • Մենք ուզում ենք ամբողջությամբ բաց սահմաններ ունենալ հենց վաղը,  բայց ունենք 2022 թվականին ձեռք բերված համաձայնություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու, և հույս ունենք, որ այն շուտափույթ կյանքի կկոչվի։
  • ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և հայ-ադրբեջանական կարգավորումը տարբեր հարցեր են, բայց քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել իրար վրա։
  • Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի և հույս ունենք այդպես էլ կլինի և այդպես էլ կա։
  • TRIPP-ից օգուտներ քաղելու է և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ միջին ասիական երկրները, և՛ եվրոպական երկրները, և այսպես շարունակ։
  • Հրապարակված փաստաթղթում հստակ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային և մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները և այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային և մաքսային տեղերում։ Հազար անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։ Ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու, և այսպես շարունակ, այսինքն՝ բաց փաստաթուղթ է, բոլորը կարող են կարդալ, հետևաբար՝ անհնար է այստեղ միջանցք տեսնել։
  • Ինչո՞ւ է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն՝ 74, որովհետև ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։
  • Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ «Զանգեզուր» անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք՝ այդ «Զանգեզուրն» ինչ է, «Զանգեզուրի միջանցքն» ինչ է, մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու, այլ բան չունեմ ասելու:
Ռազմագերիներ