22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին, և այդ հնարավորությունն ուսումնասիրվում է․ այս մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, իսկապես, նախագահ Պուտինը հրավեր է ստացել միանալու այս Խաղաղության խորհրդին։ Մենք ներկայում ուսումնասիրում ենք այս առաջարկության բոլոր մանրամասները։ Մենք հույս ունենք ամերիկյան կողմի հետ կապ հաստատելու՝ բոլոր նրբությունները պարզաբանելու համար»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով խաղաղության խորհրդի ստեղծման մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա կազմը։ Խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, ամերիկացի առաջնորդի փեսա և ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։

Ռազմագերիներ