22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սպունգ քաղաքներ»․ Չինաստանում մշակել են անձրևաջրերը վերաօգտագործելու տեխնիկա

«Սպունգ քաղաքներ»․ Չինաստանում մշակել են անձրևաջրերը վերաօգտագործելու տեխնիկա

Չինաստանում վերականգնել են անձրևաջրերը հավաքելու հին սովորույթը՝ շենքերն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու համար․ գրում է The Guardian-ը։

Չինաստանի հյուսիսը բավականին չոր է, մինչդեռ հարավում ավելի շատ անձրև է գալիս։ Ջրի անհավասար պաշարների խնդիրը լուծելու համար շատ քաղաքներ կիրառում են անձրևաջուրը հավաքելու և վերաօգտագործելու տեխնիկան։

Շենքերում ներդրվում են հատուկ համակարգեր, որոնք հավաքում են անձրևաջուրը խողովակների և պահեստային բաքերի միջոցով: Այնուհետև հավաքված ջուրը զտվում և վերաօգտագործվում է զուգարանների, ոռոգման, մաքրման և այլ ոչ խմելու նպատակներով:

Պեկինի տեղական ինքնակառավարման մարմինների տվյալներով՝ քաղաքը տարեկան վերաօգտագործում է 50 միլիոն խորանարդ մետր անձրևաջուր։ Ջրի այլ աղբյուրների հետ մեկտեղ, ինչպիսին են լոգարանների հոսքաջրերը, Պեկինի ջրային կարիքների ավելի քան 30%-ը բավարարվում է վերաօգտագործված ջրով։

Նշվում է, որ Չինաստանը խթանում է «սպունգ քաղաքի» հայեցակարգը, որը նշանակում է քաղաքային տարածքների նախագծում այնպես, որ դրանք ներծծեն անձրևաջուրը սպունգի պես։

Սպունգային քաղաքներն օգտագործում են կանաչ տարածքները, այգիները, ինչպես նաև ավանդական ջրահեռացման համակարգերը ջրհեղեղների ռիսկը մեղմելու համար։

Երկրում ջրային հոսքերի կառավարումը հազարամյակներ շարունակ մարտահրավեր է եղել Չինաստանի կառավարիչների համար։ Նշվում է, որ դեռևս Ցին և Հան դինաստիաների ժամանակներից կան գրառումներ անձրևաջրերը հավաքելու նպատակով լճակներ կառուցելու մասին:

Ռազմագերիներ