
Ճապոնիայի վարչապետը որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ հունվարի 23-ին որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը․ գրում է Japan Today-ը։
«Որպես վարչապետ՝ որոշել եմ հունվարի 23-ին լուծարել Ներկայացուցիչների պալատը», – հայտարարել է նա։
Այս որոշման պատճառները քննարկելով՝ Տակաիչին նշել է, որ Կառավարության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման որոշումը «կախված է ժողովրդից»։
«Ես կցանկանայի, որ ժողովուրդն ինքը որոշի՝ կարո՞ղ է արդյոք ինձ վստահել երկրի կառավարումը»,- հավելել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Ճապոնիայում վարչապետին ընտրում են խորհրդարանի անդամները, սակայն 2024 թվականի վերջին ընտրությունների ժամանակ նրա կողմից կառավարությունը ղեկավարելու մասին խոսք չի եղել։


