22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
315.000 դոլար՝ մի կրիպտո դրամապանակից մյուսը․ ինչպես է բրիտանացի զույգը կորցրել խնայողությունները

315.000 դոլար՝ մի կրիպտո դրամապանակից մյուսը․ ինչպես է բրիտանացի զույգը կորցրել խնայողությունները

Յոթ տարի շարունակ Մեծ Բրիտանիայի բնակիչներ Հելենը և նրա ամուսինը գնել ու կուտակել են Cardano անունով կրիպտոարժույթներ․ գրում է BBC-ն։

Նրանց դուր էր գալիս թվային ակտիվում ներդրում կատարելու գաղափարը, որն ուներ կտրուկ աճի ներուժ՝ ի տարբերություն ավելի ավանդական եղանակներով խնայվող միջոցների: Նրանք գիտեին, որ դա ավելի ռիսկային է, բայց զգույշ էին իրենց «թվային բանալիներն» անվտանգ պահելու հարցում:

Սակայն հաքերներին հաջողվել է մուտք գործել զույգի օգտահաշիվներ, որտեղ նրանք պահել են տեղեկություններ իրենց կրիպտո դրամապանակների և դրանց մուտք գործելու եղանակների մասին։

2024 թվականի փետրվարին հանցագործները կարողացել են զույգի առցանց դրամապանակից 315.000 դոլար ուղարկել իրենց սեփական թվային դրամապանակներին։

Ամիսներ շարունակ Հելենը և նրա ամուսինը տեսնում էին, թե ինչպես է իրենց գումարը տեղափոխվում մի դրամապանակից մյուսը, սակայն անզոր էին որևէ բան անել։ Կրիպտոարժույթի դեպքում բոլոր գործարքները հրապարակայնորեն տեսանելի են, սակայն գործարքն իրականացնողների օգտահաշիվները, ըստ նրանց ցանկության, կարող են տեսանելի չլինել։

«Մենք այդ մետաղադրամները հավաքել էինք այնքա՜ն երկար ժամանակ։ Ծնողներիս մահից զատ, այս գողությունն ինձ հետ պատահած ամենավատ բանն է»,- ասել է Հելենի ամուսինը։

Գողությունից հետո Հելենը նպատակադրվել է վերադարձնել գումարը։ Այժմ, չնայած նա ունի հանցագործների դրամապանակի հասցեն, ոչ ոք ոչինչ չի կարող անել տվյալ հասցեի օգտատերերին բացահայտելու համար։

Այժմ զույգի նպատակն է բավականաչափ գումար խնայել՝ հաքերներին գտնելու նպատակով մասնավոր հետաքննիչների ներգրավելու համար։

Ռազմագերիներ