29 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արժանացել են մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արժանացել են մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակ՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության․ տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի մրցանակակիները հայտնի են դարձել այսօր։

«Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։

Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի»,- հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ փետրվարի 4–ն նույն՝ հայ–ադրբեջանական համաձայնագրի համար «Զայեդ» մրցանակ է ստանալու  նաև Իլհամ Ալիևին։

Ռազմագերիներ