
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում՝ Թուրքիա. գրում է Ermenihaber. am-ը:
Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար՝ կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ, կոչ է արվել Թուրքիայում արդեն գտնվող քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն։
Զգուշացումը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումից և Իրանի կողմից օդային տարածքի ու չվերթների փակումից կարճ ժամանակ անց: Նշվել է, որ այդ զարգացումները կարող են ազդել Թուրքիայի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


