Զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի
և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից
հայ զինծառայողի մահվան դեպքին։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին
տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես հապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է,
որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց
գրանցվի», – գրել է նա։