22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին՝ Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով․ The i Paper

ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին՝ Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով․ The i Paper

ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվում են հետախուզական տվյալներով կիսվել ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի դեմ նախագահ Թրամփի հայտարարությունների պատճառով․  գրել է բրիտանական The i Paper թերթը՝ հղում անելով աղբյուրներին, ըստ որոնց՝ դաշինքի ներկայացուցիչներն այլևս բացահայտ չեն շփվում իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Սա պայմանավորված է այն մտավախություններով, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել դանիական կիսաինքնավար տարածքը ռազմականորեն գրավելու հնարավոր ապագայում փորձի ժամանակ։

Բրիտանական հետախուզության աղբյուրը պնդում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է կրկնապատկել իր ջանքերը և ամրապնդել պաշտպանական գործընկերությունը ԵՄ երկրների հետ։ Այս որոշումը կայացվել է Լոնդոնի և Վաշինգտոնի միջև 1950-ական թվականներից ի վեր հարաբերությունների պատմական ամենավատ փուլում՝ Թրամփի կողմից Դանիայի դեմ սպառնալիքներից հետո։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է համագործակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու,, որ Եվրոպան ի վիճակի է պաշտպանել Արկտիկան, որպեսզի նրան հետ պահի Գրենլանդիան միացնելուց։

Ռազմագերիներ