22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել

Թրամփը սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել․ հաղորդում է Bloomberg-ը։

Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան տեղեկացրել են, որ Մակրոնը կարող է մերժել Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը։

«Դե, ոչ ոքի պետք չէ նա, քանի որ նա շուտով լքելու է պաշտոնը… Ես նրա գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք կսահմանեմ, և նա կմիանա»,- հայտարարել է Թրամփը։

Մակրոնի երկրորդ ժամկետն ավարտվում է հաջորդ տարի։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ չի առաջադրվելու հաջորդ ընտրություններում։

Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Դրա կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։

 

Ռազմագերիներ