08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանիան կպատերազմի ԱՄՆ-ի դեմ, եթե Թրամփը փորձի գրավել Գրենլանդիան

Դանիան կպատերազմի ԱՄՆ-ի դեմ, եթե Թրամփը փորձի գրավել Գրենլանդիան

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս  փորձի գրավել Գրենլանդիան։

CNN-ի լրագրողը հարցրել է Յարլովին, թե որքանով է Դանիան պատրաստ դիմադրել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գրավելու փորձերին։

«Մենք, իհարկե, կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկացի զինվորները ներխուժեն, պատերազմ կլինի»,- CNN-ին ասել է Յարլովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Նրա խոսքով՝  Դանիան գիտակցում է, որ Միացյալ Նահանգները ռազմական առավելություն ունի երկրի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Գրենլանդիան զավթելու փորձերը, միևնույն է, կավարտվեն աղետով Միացյալ Նահանգների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ