22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բազմացման ժամանակացույցի փոփոխություններ․ պինգվինները ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի՝ կլիմայական ճգնաժամին հարմարվելու համար

Բազմացման ժամանակացույցի փոփոխություններ․ պինգվինները ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի՝ կլիմայական ճգնաժամին հարմարվելու համար

Անտարկտիդայում պինգվինների բազմացման շրջանը 14 օրով ավելի շուտ է սկսվել՝ մտահոգություն առաջացնելով գիտնականների շրջանում․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ պինգվինները ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի՝ կլիմայական ճգնաժամին հարմարվելու համար։

Պինգվինների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Ադելին, Չինստրապը և Ջենտուն, ապրում են Երկրի վրա ամենաարագ տաքացող վայրերից մեկում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է մինչև չորս անգամ ավելի արագ, քան Անտարկտիդայի միջին ցուցանիշը։

Գիտնականները ուսումնասիրել են պինգվինների բազմացման ժամանակացույցի փոփոխությունները 2012-2022 թվականների ընթացքում։ Արդյունքները ցույց են տվել, որ պինգվինների երեք տեսակների դեպքում էլ բազմացման շրջանի ժամանակացույցը փոփոխվել է ռեկորդային տեմպերով. որոշ գաղութներում բազմացման շրջանը սկսվում է 13 օր առաջ, իսկ որոշներում՝ նույնիսկ 24 օր առաջ։ 

«Նույնիսկ լավագույն դեպքում պարզ չէ, թե որքան ճկուն կկարողանան գտնվել այս տեսակները, եթե ջերմաստիճանը շարունակի բարձրանալ ներկայիս տեմպերով»,- ասում են ուսումնասիրության հեղինակները։

Գիտնականները զգուշացնում են, որ բազմացման շրջանի փոփոխությունները կարող են խաթարել պինգվինների հասանելիությունը սննդին, ինչն արդեն իսկ դարձել է Հարավային Աֆրիկայում հազարավոր պինգվինների մահվան պատճառ։

Ռազմագերիներ