22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տրանսատլանտյան լարվածությունը եռում է․ Թրամփը սպառնում է Գրենլանդիային, իսկ ԵՄ-ը ցնցված է․ ամփոփում

Տրանսատլանտյան լարվածությունը եռում է․ Թրամփը սպառնում է Գրենլանդիային, իսկ ԵՄ-ը ցնցված է․ ամփոփում

Բոլորի հայացքները ուղղված են դեպի Դավոս, որտեղ այսօր գլխավոր բեմում ելույթ կունենա ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Սա այն դեպքում՝ երբ առևտրային պատերազմի շուրջ Տրանսատլանտյան լարվածությունը եռում է, և եվրոպական արդյունաբերությունը դժգոհում է Գրենլանդիան հանձնելու «անհեթեթ պահանջներից»: Միևնույն ժամանակ՝ նախագահ Թրամփը Գրենլանդիան միացնելու իր սպառնալիքը կապել է այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը չհաղթելու հետ. գրել է Euronews-ը:

BBC-ին նշել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 8 եվրոպական երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե նրանք չաջակցեն Գրենլանդիան գնելու նրա ծրագրին, ցնցեց Եվրոպային։

Այդ երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։ Եթե ԵՄ-ը չհաստատի անցյալ տարվա գործարքը կամ չերկարաձգի միջոցառումների կասեցումը, միլիարդավոր եվրոյի ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 7-ին։

Սա կարող է քաղաքական հարված հասցնել Թրամփին ԱՄՆ-ում՝ Եվրոպա արտահանող ընկերությունների կողմից։

Ինչ վերաբերում է Թրամփի սպառնալիքներին՝ մաքսատուրքեր սահմանել ԵՄ առանձին երկրների, բայց ոչ ամբողջ դաշինքի վրա, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ չնայած տեխնիկապես հնարավոր է, նման միջոցառումն իրականացնելը չափազանց դժվար կլինի՝ հաշվի առնելով այն դեպքերը, երբ ապրանքները հատում են ԵՄ սահմանները՝ նախքան ԱՄՆ արտահանվելը։

Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը հայտարարել է, որ Բրյուսելը կանի «անհրաժեշտ ամեն ինչ՝ ԵՄ տնտեսական շահերը պաշտպանելու համար», բայց ընդգծել է, որ, վերջին հաշվով, մաքսատուրքերը միայն կվնասեն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող բիզնեսներին և սպառողներին։

Ռազմագերիներ