25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ պատգամավորները տեսակցել են Աշոտ Մինասյանին

ԱԺ պատգամավորները տեսակցել են Աշոտ Մինասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Միանասյանին․ հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանելյանը։

«Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն գրոհայինների առաջնորդ, վարձկան ահաբեկիչ Շամիլ Բասաևը, որը հետո հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն անհնար էր։

Լեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։

Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի»,- գրել է Դանիելյանը։

 

Ռազմագերիներ