
ԱՄՆ դրոշը՝ Գրենլանդիայի վրա․ Թրամփը նոր նկար է հրապարակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ նա Գրենլանդիայում ԱՄՆ դրոշն է բարձրացնում․ գրում է Euronews-ը։
Նկարին կից գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում համաձայնել է Գրենլանդիայի թեմայով «Դավոսում տարբեր կողմերի հանդիպմանը»։
Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում արտահերթ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն իրենց հետագա քայլերը, եթե Թրամփն իրականացնի փետրվարի 1-ից 8 եվրոպական երկրների նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրքեր սահմանելու իր ծրագիրը։
Նշվում է, որ ԵՄ երկրները համակարծիք չեն այն հարցի շուրջ՝ արդյոք պետք է գործարկել ԵՄ հարկադրանքի դեմ գործիքը (ACI), որը թույլ է տալիս ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են տնտեսական ճնշում գործադրել ԵՄ-ի վրա։


