22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վայր եմ դնում լիազորություններս որպես Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ․ Գագիկ Սարգսյան

Վայր եմ դնում լիազորություններս որպես Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ․ Գագիկ Սարգսյան

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վայր է դնում լիազորությունները։

Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել էր Tour de Ski-ի ժամանակ կոստյումի վրայի «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։

Դեպքի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն հարցում էր ուղարկել ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր. «Մեր հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։

Ռազմագերիներ