
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։


