22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը տարակուսանք և մտահոգություն են առաջացրել․ Լավրով

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը տարակուսանք և մտահոգություն են առաջացրել․ Լավրով

Ռուսաստանը ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին ՌԴ դիվանագիտական գործունեության ամփոփիչ ասուլիսում։

Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակում Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին ՀՀ հայտարարությունների վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրանց տարակուսանքով է վերաբերվում։

«Սա միայն կարող է մեզ մոտ տարակուսանք առաջացնել», – նշել է նա։

Լավրովը հավելել է, որ տարակուսանք և մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանի հետ միության անհրաժեշտության մասին արված արտահայտությունների համար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։

«Նրան մեղադրում են Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալու հարցը քննարկելու կոչ անելու համար։ Մարդուն ձերբակալելը քաղաքական տեսակետներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, այլ նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման համար, բնականաբար, լուրջ շփոթություն և մտահոգություն է առաջացրել», – նշել է Լավրովը։

Ռազմագերիներ