22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առողջ ապրելակե՞րպ․ ալկոհոլի համաշխարհային պահանջարկը նվազում է, իսկ արտադրողները չգիտեն՝ ինչ անել պահեստներում կուտակված խմիչքի հետ

Առողջ ապրելակե՞րպ․ ալկոհոլի համաշխարհային պահանջարկը նվազում է, իսկ արտադրողները չգիտեն՝ ինչ անել պահեստներում կուտակված խմիչքի հետ

Շոտլանդական վիսկիի, կոնյակի և տեկիլայի պահանջարկի պատմական անկումը բազմաթիվ չվաճառված շշերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհում․ գրում է Financial Times-ը։

Խմիչք արտադրողները ստիպված են եղել փակել որոշ գործարաններ և իջեցնել գները՝ պահեստներում կուտակված պաշարները վաճառելու համար։

Ալկոհոլային ըմպելիքների խոշորագույն արտադրողներից հինգը՝ Diageo-ն, Pernod Ricard-ը, Campari-ն, Brown Forman-ը և Rémy Cointreau-ն, իրենց ֆինանսական հաշվետվությունների համաձայն, պահեստներում ունեն հսկայական քանակությամբ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակում։

Պաշարների կուտակումը սրում է ըմպելիք արտադրողների պարտքային բեռը և սպառնում է հանգեցնել գնային պատերազմի։

Պահանջարկի նվազող միտումները հնեցում պահանջող ոգելից խմիչքների արտադրողների համար լուրջ մարտահրավեր են, քանի որ նրանք ստիպված են տարիներ առաջ կանխատեսել շուկայական պահանջարկը։

Ոգելից խմիչքների տակառները պահեստներում սկսել են կուտակվել այն բանից հետո, երբ ընկերություններն արձագանքել են Covid-19 համավարակի շրջանում խմիչքի արտադրության բումին՝ կտրուկ ավելացնելով արտադրությունը։

Սպառման պահանջարկի նվազման պատճառների թվում նշվում են նաև ավելի բարձր գները, տնտեսական ճնշումները, առևտրային խոչընդոտները և առողջապահական միտումների փոփոխությունները։

Ըստ հրապարակման՝ անկումը, հնարավոր է, պայմանավորված է ավելի լուրջ հասարակական փոփոխություններով։ Ոմանք պնդում են, որ ալկոհոլի պահանջարկի նվազումը հիմնականում կապված է առողջ ապրելակերպի հետ։

Նշվում է, սակայն, որ արտադրության կրճատումն այս պահին ռիսկային է, քանի որ եթե տարիներ անց պահանջարկը վերականգնվի, ընկերությունները կբախվեն պաշարների պակասի խնդրին:

Ռազմագերիներ