
Նոր գաղութատիրության ժամանակը չէ, եկեք չբացենք Պանդորայի արկղը․ Մակրոն
Դավոսում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «նոր գաղութատիրության ժամանակը չէ»․ գրում է The Guardian-ը։
«Եկեք չբացենք Պանդորայի արկղը կամ նոր թեմաներ։ Հիմա նոր իմպերիալիզմի կամ նոր գաղութատիրության ժամանակը չէ․ սա համագործակցության ժամանակ է», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Եկեք չընդունենք համաշխարհային կարգը, որը կորոշեն նրանք, ովքեր պնդում են, որ ավելի մեծ ձայն ունեն։ Եկեք պարզապես կենտրոնանանք ընդհանուր շահերի և ընդհանուր մարտահրավերների վրա», – հավելել է Մակրոնը։


