
Կիևը գտնվում է հումանիտար աղետի եզրին․ քաղաքապետ
Կիևը գտնվում է հումանիտար աղետի եզրին՝ ռուսական ռազմական հարվածների պատճառով․ հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում։
Նա բողոքել է, որ ռուսական հրթիռները հարվածել են Կիևի ջերմաէլեկտրակայաններից մեկին։
«Հիմնական կոմունալ ծառայությունների՝ ջեռուցման, ջրի, էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը կրիտիկական է։ Ներկայումս 5600 բնակելի շենք մնում է առանց ջեռուցման»,- հավելել է Կլիչկոն։


