
2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակցի ենք սպասում, ինչն աննախադեպ է մեր պետության համար․ Վահե Հովհաննիսյան
2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակիցների ենք սպասում, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք 2024-ին մեծ հաջողությամբ անցկացրինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դրան 3500-4000 մարդ էր մասնակցել։ Դա, կարելի է ասել, ամենամեծ միջոցառումներից էր, որ ՀՀ-ում տեղի է ունեցել։ Այս դեպքում, իհարկե, մասշտաբը մեծ է։ Մենք հիմա աշխատում ենք անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծելու ուղղությամբ»,-ասաց նախարարը։


