
Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ է, նա Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով է ազատությունից զրկվել․ պատգամավոր
Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ. գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային:
Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ է, որն այս իշխանությունների բռնաճնշումների և Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով ազատությունից զրկվել է և շարունակական ապօրինի հետապնդումների տակ է»,-գրել է նա:


