06 Մար
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել

Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել

Ոսկու գինը կտրուկ աճել է՝ հասնելով մեկ ունցիայի համար 4800 դոլարից բարձր ռեկորդային մակարդակի․ գրում է Reuters գործակալությունը։ 

Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 2.1%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4,862.19 դոլարի։

Capital.com-ի շուկայի ավագ վերլուծաբան Քայլ Ռոդդան ասել է, որ ոսկու գնի նման աճը պայմանավորված է ԱՄՆ-ի նկատմամբ վստահության կորստով, որն առաջացել է եվրոպական երկրների համար մաքսատուրքեր սահմանելու և Գրենլանդիան գրավելու Թրամփի հայտարարությունների պատճառով։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նպատակից «հետդարձի ճանապարհ չկա»՝ չբացառելով արկտիկական կղզին ուժով գրավելու հնարավորությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ