22 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնացին սպանել է իր ղեկավարին պարգևավճարի կրճատման պատճառով

Ճապոնացին սպանել է իր ղեկավարին պարգևավճարի կրճատման պատճառով

Ղեկավարին սպանելու կասկածանքով Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Մասահիրո Յամանակային։ Կասկածյալը դժգոհ է եղել աշխատավայրում իր նկատմամբ վերաբերմունքից, այդ թվում՝ տարեվերջյան պարգևավճարի կրճատումից․ գրում է MS News-ը։

Յամանական ձերբակալվել է հունվարի 9-ին՝ իր ղեկավար 44-ամյա Ակիհիրո Կավաշիմային նրա իսկ բնակարանում ավելի քան 10 անգամ դանակահարելու մեղադրանքով։

Կավաշիման աուդիո սարքավորումներ արտադրող ընկերության նախագահ էր, իսկ Յամանական ընկերության վաճառքի բաժնի ղեկավարն էր։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը և զոհն ավագ դպրոցում համադասարանցիներ և վաղեմի ընկերներ են եղել, նախքան գործատու և աշխատող դառնալը։

Հարցաքննության ժամանակ Յամանական խոստովանել է, որ դանակահարել է Կավաշիմային՝ պնդելով, սակայն, որ նրան սպանելու մտադրություն չի ունեցել։

«Ես դժգոհ էի նրա վերաբերմունքից։ Երբ գնացի կարծիքս հայտնելու, նա զայրացավ, և մենք սկսեցինք կռվել», – քննիչներին ասել է Յամանական։

Քննիչները հայտնել են, որ Յամանական իր հետ խոհանոցային դանակ է տարել, որով էլ հարվածել է Կավաշիմայի պարանոցին, ազդրին և մարմնի այլ մասերին։

Կավաշիման ստացել է դանակի ավելի քան 10 հարված, և վնասվածքների բնույթից ելնելով՝ ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալն ունեցել է սպանության մտադրություն։

Ավելի ուշ ոստիկանությունը բացահայտել է, որ Յամանական մասնավորապես բողոքել էր իր վարձատրությունից։ Նա քննիչներին ասել է, որ նախկինում 1.5 ամսվա աշխատավարձի չափով բոնուսը կրճատվել է մինչև մեկ ամսվա չափով բոնուսի, և որ կրճատման վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել։

Ռազմագերիներ