
Բրիջիտի՞ մատն է խառը․ Մակրոնի արևային ակնոցը ստվերել է նրա ելույթը Դավոսում
Սոցիալական ցանցերի դարաշրջանում նկարը կարող է հույզեր առաջացնել շատ ավելի արագ, քան խոսքերը։ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում Ֆրանսիայի նախագահի արևային ակնոցով ելույթը բառացիորեն վայրկյանների ընթացքում տարածվեց ամբողջ համացանցում․ գրում է Euronews-ը։
Նրա ելույթի բովանդակությունը երկրորդական նշանակություն ունեցավ շատերի համար, քանի որ մարդիկ մտածում էին. «Ինչո՞ւ է նա արևային ակնոց կրում փակ տարածքում»։ Շատերի մոտ առաջացան հարցեր․ արդյո՞ք Ֆրանսիայի առաջնորդի կինը՝ Բրիջիտն է կրկին ապտակել նրան, կամ գուցե նա հարված է ստացել բռնցքամարտի ռինգում։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հնարավոր է՝ Մակրոնի մոտ ենթակոնյուկտիվալ արյունազեղում է տեղի ունեցել, որի ժամանակ պայթում է աչքը ծածկող պաշտպանիչ հյուսվածքի արյունատար անոթը։
Իսկ իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ կարևոր թեմաների․ նա դատապարտեց «առանց կանոնների աշխարհը»՝ նշելով, որ նախընտրում է «հարգանքը, ոչ թե բռնապետությունը», և կոչ արեց Եվրոպային չզիջել ուժեղագույնին։ Հատկանշական է, որ Մակրոնն իր խոսքում ոչ մի անգամ չհիշատակեց Դոնալդ Թրամփի անունը։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն արևային ակնոցով է հայտնվում տեսախցիկների առաջ անցյալ շաբաթվանից, երբ հանդիպում էր ֆրանսիական ռազմաօդային ուժերի հետ։


