22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ հարաբերություններում ունենք շոշափելի հաջողություններ․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ հարաբերություններում ունենք շոշափելի հաջողություններ․ Արարատ Միրզոյան

Հաքան Ֆիդանի ասածը ոչ թե աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, այլ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ․ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնել Փաշինյանին։

«Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է,  այսպես փաթեթով կամ տողատակերով, նաև խրախուսանք է, կոչ՝  ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ, խաղաղության գործընթացը շարունակելու նույն ոգով։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ և երիցս ոչ, ներքին գործերին Հայաստանի միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել»,-ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությանը՝ Միրզոյանը նշել է, որ որպես քաղաքական օրակարգի մաս դրանք առանձին երկու գործընթաց է։

«Երկուսում էլ ունենք շոշափելի հաջողությունները, երկուսում էլ ունենք հստակ ձևակերպված հետագա քայլերի մասին պատկերացումները, ակնկալիքները կամ վերջնարդյունքների մասին, և այս ամբողջը հրապարակային է, մենք ասում ենք, որ սրանք ամեն դեպքում մեկը մյուսով պայմանավորված չեն։ Բայց եթե լրիվ օբյեկտիվ ուսումնասիրող, որպես քաղաքական օրակարգի մաս, բայց լրիվ օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի, ի վերջո Թուրքիայի և Ադրբեջանի մինչև հարաբերությունների սերտությունն էլ ոչ մեկի համար գաղտնիք չի, ի վերջո այդ երկու երկրներն էլ են իրենք ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում»,-ասել է Միրզոյանը։

Ռազմագերիներ