
Ռինդում կռունկը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է
Երեկ երեկոյան Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում ավտոկռունկը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի առաջին փողոցի տներից մեկի բակում «MAZ» մակնիշի ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոկռունկը, հատուկ տեխնիկայի օգնությամբ խցիկից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։


