
Ո՛չ մի կալանք, ո՛չ մի նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ո՛չ մի կալանք, ո՛չ մի բռնաճնշում և ո՛չ մի նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Facebook-ի իր էջում գրել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ։
«Այո, մենք գիտեինք, որ ուղին, որով միասին որոշել ենք ընթանալ, հեշտ չէ։ Բայց այդ զրկանքներն ավելի քան իմաստալից են։ Ավելին ասեմ՝ առանց այդ զրկանքների որևէ արդյունք չէինք կարող ունենալ։ Դրանք այն դժվարություններն են, որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի ունենանք մեր երազանքի հայրենիքը՝ ուժեղ և պատվարժան Հայաստանը։
Շնորհակալություն բոլորիդ աջակցության և սատարումի համար։ Առա՛ջ դեպի հաղթանակած Հայաստան»,- նշել է նա։


