22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հրապարակել է համազգային ցույցերի հետևանքով զոհվածների առաջին պաշտոնական թիվը

Իրանը հրապարակել է համազգային ցույցերի հետևանքով զոհվածների առաջին պաշտոնական թիվը

Իրանի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների պաշտոնական թիվը․ գրում է Euronews-ը։

Երկրի պետական ​​հեռուստատեսությունը հեռարձակել է Ներքին գործերի նախարարության և Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի հայտարարությունները, որոնցում ասվում է, որ զոհերի թիվը 3117 է։

Նշվում է, որ զոհվածներից 2427-ը քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ են․ մյուս զոհերի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունն, իր հերթին, հայտնել է, որ զոհերի թիվը հասնում է առնվազն 4902-ի՝ նշելով, որ հնարավոր է՝ թիվը շատ ավելի մեծ է։

 

Ռազմագերիներ