22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական կարգավորման հարցը հանգեցրել է մեկ լուծելի հարցի. Ուիթքոֆ

Ուկրաինական կարգավորման հարցը հանգեցրել է մեկ լուծելի հարցի. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը:

«Ժամանակն է վերջ դնել հակամարտությանը, և ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել», – Դավոսում կայացած միջոցառման ժամանակ նշել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ներկայումս հանգեցրել է մեկ առանցքային, բայց լուծելի հարցի:

«Մենք արդեն քննարկել ենք դրա լուծման տարբեր տարբերակներ, ինչը նշանակում է, որ այն լուծելի է», – նշել է Վիտկոֆը:

Նրա խոսքով՝ երկու կողմերի քաղաքական կամքի դեպքում՝ կարելի է համաձայնության գալ։

 

 

 

Ռազմագերիներ