
Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ-ն Թրամփի հրավերի դիմաց 1 մլրդ դոլար վճարել․ ՔՊ խմբակցության արձագանքը՝ ABC Media-ի հարցին
ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին, իսկ մասնակցության նախապայմաններից է 1 մլրդ դոլարի ներդրումը։ Պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը վճարել այդ գումարը․ ABC Media-ի հարցին ի պատասխան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ինքը տեղեկություն չունի։
«Այդ հարցին վարչապետի աշխատակազմը պատասխան կարող է տալ։ Կարծում եմ՝ տարբեր ղեկավարներին տարբեր նախապայմաններով են հրավեր ուղարկել և կարող է այդ պայմանը պարտադիր չլինել»,-ասել է Հովհաննիսյանը։


