
1 մլրդ դոլար պետք է վճարենք՝ Թրամփի հետ Փաշինյանի սելֆիի համար․ Հայկ Մամիջանյան
1 միլիարդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները․ արձագանքելով ABC Media-ի հարցին, որ Թրամփի հրավիրած խորհրդին մասնակցելու համար Փաշինյանը պետք է 1 մլրդ դոլար վճարի, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«60 միլիոնի կարգի նստեց ՍՈւ կործանիչների սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Դրանց միակ օգուտը եղել է սելֆին, ինչո՞ւ, որովհետև մարտագլխիկ չկա։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է, ոնց որ թե Փաշինյանն ուզում․ մեկ միլիարդ դոլարանոց սելֆի՝ նախագահ Թրամփի հետ, իհարկե, դա հետագա ընտրական պրոցեսներում օգտագործելու համար։ Դե ես երևի պիտի մեզ բոլորիս, մեր քաղաքացիներին հարցնեմ՝ մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար, հիմա մի միլիարդ վճարենք, արժե՞»,–ասել է Մամիջանյանը։


