22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Կողմերը նշել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ գործող գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը և փոխադարձ գործունեությունը դրական ներդրում են ունենում տարածաշրջանային անվտանգության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելուն ուղղված դիվանագիտական ջանքերը և վստահության ամրապնդման միջոցառումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և խաղաղության հեռանկարները։ Տեղեկատվություն է տրամադրվել նաև տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի վերաբերյալ։

Ռազմագերիներ