
Մեծ Բրիտանիան դեռևս չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Մեծ Բրիտանիան դեռևս չի միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին», քանի որ մտահոգություններ կան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ․ գրում է BBC-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերին։
Քուփերը BBC-ին ասել է, որ Մեծ Բրիտանիան ստացել է խորհրդին միանալու հրավեր, սակայն «այսօր ստորագրող կողմերից մեկը չի լինի» Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում նախատեսված արարողության ժամանակ։
Քուփերը խորհուրդը բնութագրել է որպես «իրավական պայմանագիր, որը բարձրացնում է շատ ավելի լայն հարցեր», քան խորհրդի սկզբնական նպատակը՝ Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։


