22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը

Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը

Շատ կարևոր որոշում, օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը․ այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը:

Կոնցեսիոները՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը, մինչև 2033 թվականը կկատարի 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ՝ կառավարության հետ համաձայնեցված Մաստեր-պլանի և ներդրումային ծրագրի համաձայն:

Նոր կոնցեսիոն պայմանագիրը, որը բավականին երկար բանակցվել է, շատ ավելի նպաստավոր պայմաններ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար:

Մասնավորապես, արմատապես վերանայվում է ուղևորահոսքերի նվազման պարագայում տրվելիք փոխհատուցումների մեխանիզմները. երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվուն:

Վերացվում են նաև «Սյունիք» օդանավակայանի վերաբերյալ սահմանափակումները, որը նախատեսվում է դարձնել միջազգային օդանավակայան:

Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝   (օրակարգի 27-րդ կետը):

Ավելացնեմ միայն, որ ընդունված որոշման արդյունքում ունենալու ենք Հայաստանի միջազգային օդանավակայանների թողունակության զգալի ընդլայնում, ենթակառուցվածքների բարելավում և սպասարկման որակի բարձրացում»,- գրել է նա։

Ռազմագերիներ